Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Սպասենք հրաշալի խաղերի

Սպասենք հրաշալի խաղերի
12.04.2013 | 20:29

Շվեյցարական Նիոն քաղաքում այսօր կայացան Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունները: Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիան» կմրցի Բարսելոնի «Բարսելոնի», Դորտմունդի «Բորուսիան»` Մադրիդի «Ռեալի» հետ: Առաջինը հիշատակված թիմերն առաջին խաղը կանցկացնեն սեփական հարկի տակ: Հանդիպման օրեր են նշանակված ապրիլի 23-24-ը: Պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց` ապրիլի երեսունին, մայիսի մեկին: Եզրափակիչը լինելու է մայիսի քսանհինգին, լոնդոնյան հանրահայտ »Ուեմբլիում»:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ զույգերը կազմել են «Ֆեներբախչեն» ու «Բենֆիկան», «Բազելն» ու «Չելսին»; Առաջին խաղերը կկայանան ապրիլի 22-ին, պատասխան հանդիպումները` ապրիլի 30-ին: Եզրափակիչը լինելու է մայիսի տասնհինգին, Ամստերդամում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ